Սիրիայում մենարկել է հրադադարը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i48907-Սիրիայում_մենարկել_է_հրադադարը
Ուրբաթ օրվա առաջին ժամերին Սիրիայում գործադրման է հանձնվել հրադադարի համաձայնությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2016 03:38 Asia/Tehran
  • Սիրիայում մենարկել է  հրադադարը

Ուրբաթ օրվա առաջին ժամերին Սիրիայում գործադրման է հանձնվել հրադադարի համաձայնությունը:

«Սպուտինկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիրիայի ԱԳ նախարարը ողջունել է  հրադադարի հաստատման ուղղությամբ Իրանի ու Ռուսաստանի գործադրած ջանքերը:

«Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման համաձայն, Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Ալ-Մոալեմը հինգշաբթի երեկոյան, նախքան  հրադադարի համաձայնագրի գործադրումը նշել է. «Սիրիան այս համաձայնագրի հեղինակներ՝ Իրանի ու Ռուսաստանի հետ նույն ճակատում են գտնվում»:

«Այս համաձայնությունը վկայում է ահաբեկչության դեմ հաղթանակի հասնելու ուղղությամբ Սիրիայի կառավարության վստահության մասին»,-ընդգծել է Ալ-Մոալեմը:

Նա հավելել է, որ այս համաձայնությունը չի տարածվում ԻԼԻՊ և Ջեբհաթ-ալ-Նուսրա ահաբեկչական խմբերի ու նաև այն ահաբեկիչների ու նրանց կապված խմբերի վրա, որոնք չեն ստորագրել համաձայնությունը և այդ պատճառով այդ խմբերի ոչնչացման ուղղությամբ Սիրիայի զինված ուժերի առաքելությունը շարունակվում է:

«Այս համաձայնությունը Սիրիայի ճգնաժամի համար քաղաքական լուծման հանգելու և պատերազմին ու արյունահեղությանը վերջ տալու բացառիկ  առիթ է»,-հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարարը:

Սիրիայի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ Դամասկոսը վստահում է հրադադարի գործադրումը Ռուսաստանի կողմից երաշխավորվելուն, քանի որ   ահաբեկչության դեմ պատերազմում Մոսկվան Սիրիայի դաշնակիցն է, սակայն Թուրքիայի հանդեպ բավարար վստահություն գոյություն չունի:

Վալիդ Ալ-Մոալեմը նշեց, որ Սիրիան բաց մտքով կմասնակցի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում նախատեսված խաղաղության բանակցությունների հաջորդ շրջանին:

«Աստանայի նիստում կարող է քննարկման նյութ դառնալ ցանկացած հարց, սակայն Սիրիայի ազգային ինքնիշխանությունն ու երկրի նախագահին ընտրելու ժողովրդի իրավունքը բանակցության թեմա չի կարող դառնալ»,-հայտարարեց Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Ալ-Մոալեմը: