Զարիֆ.«Սիրիայում հրադադարի հաստատումը մեծ ձեռքբերում է»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i48931-Զարիֆ._Սիրիայում_հրադադարի_հաստատումը_մեծ_ձեռքբերում_է
ԻԻՀ արտգործնախարարը ողջունել է Սիրիայում հրադադարի հաստատման կապակցությամբ կայացած համաձայնությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2016 06:49 Asia/Tehran
  • Զարիֆ.«Սիրիայում հրադադարի հաստատումը մեծ ձեռքբերում է»

ԻԻՀ արտգործնախարարը ողջունել է Սիրիայում հրադադարի հաստատման կապակցությամբ կայացած համաձայնությունը:

Մոհամեդ Ջավադ Զարիֆն իր թուիթերյան էջում գրել է.-«Սիրիայում հրադադարի հաստատումը մեծ ձեռքբերում է և պատեհ առիթ է` ճգնաժամը կարգավորելու համար»:

Ըստ կայացած համաձայնության, դեկտեմբերի 30-ին Սիրիայում հրադադար է հաստատվել : 

Հինգշաբթի օրը  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվայի, Թեհրանի և ԱՆկարայի համաձայնությամբ հնարավոր եղավ Սիրիայում հրադադար հաստատել և երեք  երկրները հանձնառություն են ընդունել երաշխավորել հրադադարի ռեժիմի պահպանումը:

Սիրիայի ճգնաժամի ընթացքում մինչ այժմ սպանվել և վիրավորվել են տասնյակ հազարավոր անզեն քաղաքացիներ և ավերվել են այդ երկրի հիմնաշենային կառույցները: