Սիրիայում հրադադարը խախտվել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i49027-Սիրիայում_հրադադարը_խախտվել_է
Ազատ բանակ կոչվող ահաբեկչական խումբն ուրբաթ օրը կրկին անգամ հրթիռակոծել է արևմտյան Համա նահանգում գտնվող Սիրիայի բանակի դիրքերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2016 04:02 Asia/Tehran
  • Սիրիայում  հրադադարը խախտվել է

Ազատ բանակ կոչվող ահաբեկչական խումբն ուրբաթ օրը կրկին անգամ հրթիռակոծել է արևմտյան Համա նահանգում գտնվող Սիրիայի բանակի դիրքերը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ազատ բանակ ահաբեկչական խումբն իր թվիթերյան էջում հայտարարելով Համայի արևմուտքում՝ Ալ-Ռաբիա գյուղում գտնվող Սիրիայի բանակի դիրքերը գրադ տեսակի հրթիռներով հարվածելու մասին, նշել է, որ այս գործողության ընթացքում հրթիռակոծել է բանակին կից ուսումնա-ռազմական կենտրոնը:

Հատկանշական է, որ Ազատ բանակը ստորագրել է Սիրիայում հրադադարի վերջին համաձայնությունը:

Զինված ահաբեկիչներ ուրբաթ օրը ականակոծլ են Սիրիայի հարավային Դարաա նահանգի հյուսիս-արևելքում գտնվող Խաբաբ քաղաքավանը, որի հետևանքով զոհվեց   մի քաղաքացի և վիրավորվել են մեկ կին ու մեկ երեխա:

Ուրբաթ օրվա առաջին ժամերից Սիրիայում համատարած հրադադար է հաստատվել և զինված շատ խմբեր միացել են այդ հրադադարին:

ԻԼԻՊ և Ջեբհաթ-ալ-Նուսրա (Ֆաթհ-ալ-Շամ) ահաբեկչկան խմբերի պարագային չտարածվող այս հրադադարը վերջին տասը տարիների ընթացքում Միջին Արևելքի հետ կապված դիվանագիտական առաջին նախաձեռնությունն է, որ իրականացվել է ԱՄՆ-ի բացակայությամբ: