Թեհրանում են Սիրիայի ԱԳ նախարարը և ազգային անվտանգության կառույցի նախագահը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i49102-Թեհրանում_են_Սիրիայի_ԱԳ_նախարարը_և_ազգային_անվտանգության_կառույցի_նախագահը
Իրանի պաշտոնատարների հետ Սիրիայի վերջին զարգացումների շուրջ բանակցելու նպատակով Թեհրան են այցելել Սիրիայի ԱԳ նախարարը և ազգային անվտանգության կառույցի նախագահը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2016 12:26 Asia/Tehran
  • Թեհրանում են Սիրիայի ԱԳ նախարարը և ազգային անվտանգության կառույցի նախագահը

Իրանի պաշտոնատարների հետ Սիրիայի վերջին զարգացումների շուրջ բանակցելու նպատակով Թեհրան են այցելել Սիրիայի ԱԳ նախարարը և ազգային անվտանգության կառույցի նախագահը:

Դեկտեմբեի 31-ին Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մոալեմը և ազգային անվտանգության կառույցի նախագահ Ալի Մամլուքը կհանդիպեն Սիրիայի և ՌԴ-ի հետ Իրանի քաղաքական, պաշտպանական ու անվտանգության քայլերի համադրող Ալի Շամխանիի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվի Սիրիայի իրավիճակը:

Վալիդ Մոալեմը նույնպես զրույց-հանդիպում Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ:

Սիրիայի ԱԳ նախարարի և ազգային անվտանգության կառույցի նախագահի այցը Թեհրան կատարվում է այնպիսի պայմաններում, երբ ԻԻՀ-ն մեծ դերակատարություն է ունեցել այդ երկրի ճգնաժամի կարգավորման մեջ:

Իրանի, ՌԴ-ի և Սիրիայի շարունակական բանակցությունների շնորհիվ փոխվել է Սիրիայի զարգացումների ընթացքը: Հալեպի ազատագրումը ծանր պարտություն էր ահաբեկիչների ու նրանց հովանավորների համար, ինչն էլ ամբողջությամբ փոխեց այդ երկրի քաղաքական հաշվարկները: