Էրդողանն ու Օբաման զրույց են ունեցել
Հունվար 04, 2017 07:02 Asia/Tehran
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցի ընթացքում ցավակցել է Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված, որի հետևանքով 39 մարդ է մահացել։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ Էրդողանն ու Օբաման զրույց են ունեցել հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը։
Օբաման հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ և իր ցավակցությունը հայտնել Ստամբուլի գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի մտերիմներին ու հարազատներին։
Բացի այդ, ամերիկացի նախագահը ողջունել է թուրքական կողմի ջանքերը Սիրիայում հրադադարի համագործակցության հարցով, ինչպես նաև Սիրիայի իշխանությունների և սիրիական ընդդիմության միջև երկխոսություն կազմակերպելու հարցով։
operativ.am/
Պիտակ