Բորուջերդի. Իրանի խորհրդատվական ներկայությունը չի խախտում Սիրիայի ինքնիշխանությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i49693-Բորուջերդի._Իրանի_խորհրդատվական_ներկայությունը_չի_խախտում_Սիրիայի_ինքնիշխանությունը
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն ասել է . «Իրանի խորհրդատվական ներկայությունը Սիրիայի ներքին հարցերին միջամտություն և այդ երկրի ինքնիշխանության խախտում չի համարվում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2017 04:23 Asia/Tehran
  • Բորուջերդի. Իրանի խորհրդատվական ներկայությունը չի խախտում Սիրիայի ինքնիշխանությունը

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն ասել է . «Իրանի խորհրդատվական ներկայությունը Սիրիայի ներքին հարցերին միջամտություն և այդ երկրի ինքնիշխանության խախտում չի համարվում»:

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին չորեքշաբթի օրը Դամասկոսում պատասխանելով լրագրողների հարցումներին, ասել է. «Սիրիայում խորհրդատվական մակարդակում Իրանի ներկայությունը հիմնված է այդ երկրի կառավարության դիմումի վրա և գտնվում է ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում»:

«Նրանք պիտի հեռանան Սիրիայի տարածքից ովքեր առանց թույլտվության մտել են այդ երկիրը և ոտնձգող են համարվում»,-ընդգծել է Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը:

«ԻԻՀ-ն է դեմ է գնալու տարածաշրջանում անապահովության ու անկայունության սրմանը հանգեցնող ցանկացած քաղաքականության»,-հայտարարել է Բորուջերդին նշելով, որ ԻԻՀ-ն անվտանգությունը համարում է տարածաշրջանի գլխավոր կարիքը: