Սիրիայի հարցով նիստը կկայանա Ղազախստանի Աստանայում
Կրեմլի խոսնակն ասել է.-«Շուտով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կկայանա Սիրիայի ճգնաժամի կարգավորման նիստը»:
TASS լրատվակայն կայքի հաղորդման համաձայն՝ Դմիտրի Պեսկովն ասել է.-«Դեռ հայտնի չէ նիստի կայացման տևողությունը, սակայն նախապատրաստություններն արդեն արվել են»:
2016 թ.-ի դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդուղանը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբայեվը համաձայնության էին եկել Սիրիայի հարցով նիստը տեղի ունենա Աստանայում:
ԱՄՆ-ի կողմից վերջերս Ռուսաստանի դեմ կիրառած շրջափակումների վերաբերյալ Կրեմլի խոսնակն ասել է.-«ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու պատճառաբանությամբ սենատի կողմից Ռուսաստանի դեմ շրջափակումներ կիրառելու մասին ընդունած որոշումը միտված է խափանել երկու երկրի հարաբերությունները»: