Թրամփը Սիրիայում անվտանգության գոտիներ կստեղծի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i52435-Թրամփը_Սիրիայում_անվտանգության_գոտիներ_կստեղծի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծել։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է ABC հեռուստաընկերության հետ հարցազրույցում։ «Ես միանշանակ անվտանգության գոտիներ կստեղծեմ Սիրիայում»,-ասել է նա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2017 07:10 Asia/Tehran
  • Թրամփը Սիրիայում անվտանգության գոտիներ կստեղծի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծել։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է ABC հեռուստաընկերության հետ հարցազրույցում։ «Ես միանշանակ անվտանգության գոտիներ կստեղծեմ Սիրիայում»,-ասել է նա։

Թրամփը կարծիք է հայտնել, որ Եվրոպան վիթխարի սխալ է թույլ տվել՝ թողնելով միլիոնավոր փախստականների հայտնվել Գերմանիայում և այլ եվրոպական երկրներում։

Մասնավորապես նախատեսվում է ռազմական գործողությունների պատճառով իրենց բնակավայրերը լքել ստիպված սիրիացիների համար երկրի տարածքում ստեղծել գոտիներ, որտեղ նրանք կարող են հանգիստ սպասել մինչև հակամարտության կարգավորում:

Անվտանգության գոտիների ստեղծման պլանը պետք է պատրաստվի դրա վերաբերյալ հանձնարարականի ստորագրումից հետո 90 օրվա ընթացքում:

Վերլուծաբանները նշում են, որ Թրամփի այս նախագիծը կարող է լուրջ տարաձայնություններ առաջացնել Ռուսաստանի հետ, քանի որ նման գոտիների ստեղծումը ենթադրում է նաև այդ շրջանների թռիչքներից զերծ լինելու հայտարարում, ինչպես նաև ցամաքային զորքերի տեղակայում:

 

armedia.am/