Էմիրությունները սարսափած է եմենական ուժերի հրթիռային հակազդեցությունից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i53139-Էմիրությունները_սարսափած_է_եմենական_ուժերի_հրթիռային_հակազդեցությունից
Կարմիր ծովում Էմիրությունների վարձկանների բազայի ու նաև սաուդյան ոտնձգող նավակների դեմ Եմենի բանակի հրթիռային հակազդեցությունից երկու օր անց Էմիրությունները Եմենի հրթիռային հզորությունից սարսափած հակահրթիռային պաշտպանության համակարգեր է տեղակայել իր սահմանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2017 04:02 Asia/Tehran
  • Էմիրությունները սարսափած է եմենական ուժերի հրթիռային հակազդեցությունից

Կարմիր ծովում Էմիրությունների վարձկանների բազայի ու նաև սաուդյան ոտնձգող նավակների դեմ Եմենի բանակի հրթիռային հակազդեցությունից երկու օր անց Էմիրությունները Եմենի հրթիռային հզորությունից սարսափած հակահրթիռային պաշտպանության համակարգեր է տեղակայել իր սահմանին:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հինգշաբթի օրը կատարած հաղորդման, Էմիրությունները, որ Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի ռազմական ոտձգության մեղսակից է համարվում, Եմենի բանակի ու ժողովրդական կոմիտեների կողմից հրթիռային հավանական հարձակմանը դիմակայելու նպատակով իր սահմաններին «Թադ» և «Փանթսիր» հակահրթիռային պաշտպանության համակարգեր է տեղակայել:

Եմենի բանակն ու ժողովրդական ուժերն անցած երեքշաբթի օրը հրթիռային հարձակման թիրախ դարձրին Կարմիր ծովի «Զաղար» կղզում գտնվող Էմիրությունների ռազմաբազան, որի հետևանքով սպանվեցին 80 սաուդացի վարձկաններ և ավելի քան 100 ուրիշներ վիրավորվեցին:

Ավելի վաղ Եմենի մայրաքաղաք Սանըայի արևելքում գտնվող Մաարեբ նահանգում Էմիրությունների ռազմաբազայի դեմ Եմենի բանակի ու ժողովրդային ուժերի հարձակման հետևանքով սպանվեցին էմիրեթցի տասնյակ հրամանատարներ ու վարձկաններ: