ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Հալեպում խմելու ջրի մատակարարման դադարեցման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i53489-ՄԱԿ_ը_մտահոգություն_է_հայտնել_Հալեպում_խմելու_ջրի_մատակարարման_դադարեցման_կապակցությամբ
Երկուշաբթի երեկոյան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ՝ Ստեֆան Դոջարիկը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի խափանարարության պատճառով, Հալեպում մեկ միլիոն 800 հազար մարդ մնացել է առանց ջրի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2017 08:40 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Հալեպում խմելու ջրի մատակարարման դադարեցման կապակցությամբ

Երկուշաբթի երեկոյան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ՝ Ստեֆան Դոջարիկը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի խափանարարության պատճառով, Հալեպում մեկ միլիոն 800 հազար մարդ մնացել է առանց ջրի:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ստեֆան Դոջարիկը նշել է, որ ավելի քան երեք շաբաթ է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն իր վերահսկողության տակ է առել Հալեպի ջրի ռեսուրսները և շուրջ 2 միլիոն մարդու զրկել է խմելու ջրից:

Ավելի վաղ, Վադի Բերդի տարածքում Ալ-Նուսարայի ճակատ ահաբեկչական խմբավորումը փակել էր Դամասկոսի ջրի ռեսուրսը:

Սիրիայի բանակի հաղթանակներից և ահաբեկիչների ձախողումներից հետո, ահաբեկիչներն ավերում են ենթակառույցները, այդ թվում էլեկտրամատակարարման և ջրամատակարարման համակարգերը: