Դի Միստուրա. Սիրիայի ճգնաժամը ռազմական լուծում չունի
Հինգշաբթի օրը, Ժնևում Սիրիայի խաղաղության բանակցությունների 4-րդ շրջանի մեկնարկից առաջ, Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը նշել է. «Բոլորը գիտակցում են, որ Սիրիայի ճգնաժամի լուծումը ռազմական չի կարող լինել»:
«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն` Ստեֆան Դի Միստուրան անշել է, որ Սիրիայի ճգնաժամը հակակշռի տակ է առել աշխարհը: Նրա խոսքերով. «Այս ճգնաժամի կարգավորման լուծումը գտնելու համար ՄԱԿ-ն ունի նիստի բոլոր մասնակիցների հովանավորության կարիքը»:
Դի Միստուրան նշել է, որ ՄԱԿ-ի ԱԽ բոլոր կողմերին կոչ է արել առանց նախապայմանի մասնակցել բանակցություններին: «Զինված ընդդիմությունը ներկայացնող միավորված խումբ ձևավորելու համար երկար ճանապարհ պիտի անցնել». ասել է նա:
Հինգշաբթի օրը Ժնևում մեկնարկել է Սիրիայի ճգնաժամի կարգավորման բանակցությունների հերթական «Ժնև-4»` փուլը:
Բանակցություններում Սիրիայի կառավարության պատվիրակությանը գլխավորում է Բաշար Ալ-Ջաըֆարին, իսկ ընդդիմության պատվիրակությանը՝ Նասր Ալ-Հարիրին: