Սաուդական կործանիչները շարունակում են հարձակվել Եմենի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i55218-Սաուդական_կործանիչները_շարունակում_են_հարձակվել_Եմենի_վրա
Սաուդցի բանակայինները շարունակում են ռմբակոծել Եմենի Թաազ նահանգի Ալ-Մախա քաղաքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2017 15:08 Asia/Tehran
  • Սաուդական կործանիչները շարունակում են հարձակվել Եմենի վրա

Սաուդցի բանակայինները շարունակում են ռմբակոծել Եմենի Թաազ նահանգի Ալ-Մախա քաղաքը:

«Ալ-Մասիրա» հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ շաբաթ օրը Թաազ նահանգի որոշ շրջանների վրա սաուդական կործանիչների հարձակման հետևանքով զոհվել  է հինգ երեխա: Զամար նահանգի վրա Արաբիայի ավիահարձակումների հետևանքով զոհվել է երկու հոգի, 9 ուրիշներ վիրավորվել են:

Մեկ այլ լուրի համաձայն՝ Եմենի զբոսաշրջության խորհրդի գործադիր տնօրենն ասել է․«Արաբիայի ավիահարձակումներն ավելի քան 4 միլիարդ դոլարի վնաս են պատճառել երկրի զբոսաշրջությանը»:

Բադր Ալ-Ռահման Ալ-Նաամանի խոսքերով՝ Արաբիայի կողմից Եմենի 200 զբոսաշրջության կենտրոնների ավերման հետևանքով, երկիրն ավելի քան 4.5 միլիարդ դոլարի վնաս է կրել: Հարձակումների պատճառով աշխատավորների 80-95 տոկոսը զրկվել է աշխատանքից:

Նա Եմենի դեմ Արաբիայի ոտնձգությունը երկրի պատմությանն ու մշակութային ժառանգությանն ուղղված  սպառնալիք է համարել: Ալ-Նաամանին միջազգային կազմակերպություններից պահանջել է անհապաղ քայլեր ձեռնարկել Եմենի պաշարմանը վերջ դնելու համար: