Եմենում քննադատել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին
«Սաբա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Եմենի իրավունքների, ազատությունների ու զարգացման ազգային կազմակերպությունը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին այդ երկրի ժողովրդի պահանջներն անտեսելու հարցով:
Հայտարարության մեջ ասված է, որ ՄԱԿ-ի և Անվտանգության խորհրդի բանաձևերն ու դիրքորոշումները չեն հովանավորում Եմենի ժողովրդին, որոնք վայրենաբար ոճրագործության են ենթարկվում:
Հաղորդագրության համաձայն՝ Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի ծրագրված և առանց պատճառի իրականացվող ոտնձգությունը միջազգային օրենքների, երկրների ինքնիշխանության և անկախության խախտում է համարվում:
Հաղորդագրության մեջ ասված է.«Եմենում մարդկային ու տնտեսական ճգնաժամն առաջացել է շրջափակման ու ոտնձգության հետևանքով, ինչը վկայում է այն մասին, որ ՄԱԿ-ը և Անվտանգության խորհուրդն անտեսում են Եմենի ժողովրդին»:
Հինգշաբթի օրը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է վավերացրել, որի համաձայն՝ մինչև 2018 թվականի փետրվարի 26-ը երկարաձգվում են Եմենի դեմ այդ կազմակերպության պատժամիջոցները: