Եմենում քննադատել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i55330-Եմենում_քննադատել_են_ՄԱԿ_ի_Անվտանգության_խորհրդին
«Սաբա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Եմենի իրավունքների, ազատությունների ու զարգացման ազգային կազմակերպությունը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին այդ երկրի ժողովրդի պահանջներն անտեսելու հարցով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2017 14:05 Asia/Tehran
  • Եմենում քննադատել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

«Սաբա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Եմենի իրավունքների, ազատությունների ու զարգացման ազգային կազմակերպությունը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին այդ երկրի ժողովրդի պահանջներն անտեսելու հարցով:

Հայտարարության մեջ ասված է, որ ՄԱԿ-ի և Անվտանգության խորհրդի բանաձևերն ու դիրքորոշումները չեն հովանավորում Եմենի ժողովրդին, որոնք վայրենաբար ոճրագործության են ենթարկվում:

Հաղորդագրության համաձայն՝ Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի ծրագրված և առանց պատճառի իրականացվող ոտնձգությունը միջազգային օրենքների, երկրների ինքնիշխանության և անկախության խախտում է համարվում:

Հաղորդագրության մեջ ասված է.«Եմենում մարդկային ու տնտեսական ճգնաժամն առաջացել է շրջափակման ու ոտնձգության հետևանքով, ինչը վկայում է այն մասին, որ ՄԱԿ-ը և Անվտանգության խորհուրդն անտեսում են Եմենի ժողովրդին»:

Հինգշաբթի օրը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է վավերացրել, որի համաձայն՝ մինչև 2018 թվականի փետրվարի 26-ը երկարաձգվում են Եմենի դեմ այդ կազմակերպության պատժամիջոցները: