Ստամբուլում առաջին անգամ բարձրացվել է Քուրդիստանի դրոշը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i55426-Ստամբուլում_առաջին_անգամ_բարձրացվել_է_Քուրդիստանի_դրոշը
Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի ղեկավար Մեսութ Բարզանիի այցի առթիվ Ստամբուլի օդանավակայանում առաջին անգամ բարձրացվել է Քուրդիստանի դրոշը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 28, 2017 00:23 Asia/Tehran
  • Ստամբուլում առաջին անգամ բարձրացվել է Քուրդիստանի դրոշը

Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի ղեկավար Մեսութ Բարզանիի այցի առթիվ Ստամբուլի օդանավակայանում առաջին անգամ բարձրացվել է Քուրդիստանի դրոշը։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում Իրաքի Քուրդիստանի հատվածի ղեկավարին դիմավորելու ժամանակ բարձրացված Քուրդիստանի դրոշը աղմուկ է բարձրացրել թուրքական հասարակության մեջ։

Բարզանիին դիմավորելու ժամանակ «Մեծ միասնություն» կուսակցության անդամները օդանավակայանում բողոքի ակցիա են իրականացրել Թուրքիայի դրոշներով։

Նշենք, որ Մեսութ Բարզանին արդեն հանդիպել է նախագահ Էրդողանի հետ եւ առաջիկա ժամերին նախատեսվում է հանդիպում վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ։

News.am