ԻԼԻՊ-ը առևանգել է իրաքցի կանանց
https://parstoday.ir/hy/news/west_asia-i55774-ԻԼԻՊ_ը_առևանգել_է_իրաքցի_կանանց
Իրաքի պառլամենտը ՄԱԿ-ին է ներկայացրել ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կողմից առանգված իրաքցի կանանց ցուցակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2017 13:11 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ը առևանգել է իրաքցի կանանց

Իրաքի պառլամենտը ՄԱԿ-ին է ներկայացրել ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կողմից առանգված իրաքցի կանանց ցուցակը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ պատերազմական հանցագործությունների հարցերով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Զեյնաբ Բանկորային  և Իրաքի պառլամենտի ներկայացուցիչ Մոհամեդ Թաղի Ալ-Մուլին բանակցել են ԻԼԻՊ-ի կողմից առևանգված Իրաքի եզդի, շիա, թուրքմեն և քրիստոնյա կանանց ազատ արձակման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ ԻԼԻՊ-ը Սաուդյան Արաբիայում զբաղվում է կանանց առք ու վաճառքով:

2014 թ.-ին Մոսուլը գրավելուց հետո ԻԼԻՊ ահաբեկչական խումբը առևանգել է հազարավոր եզդի կանանց և նրանց վաճառել Սաուդյան Արաբիայի ստրուկների շուկայում: