Սիրիացի ընդդիմադիրները խափանել են ժնևյան բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i55958-Սիրիացի_ընդդիմադիրները_խափանել_են_ժնևյան_բանակցությունները
ՌԴ ԱԳ նախարարությունը տեղեկացրել է Ժնևյան բանակցություններում Սիրիայի կառավարության ընդդիմադիրների խափանումների մասին:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մարտ 05, 2017 08:51 Asia/Tehran
  • Սիրիացի ընդդիմադիրները խափանել են ժնևյան բանակցությունները

ՌԴ ԱԳ նախարարությունը տեղեկացրել է Ժնևյան բանակցություններում Սիրիայի կառավարության ընդդիմադիրների խափանումների մասին:

«ԻՌՆԱ» գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է. «Ռիադի խումբ կոչվող Արաբիային կից սիրիացի ընդդիմադիր խմբերը չեն համագործակցել բանակցությունների ընթացքում»:

«Երկու օր առաջ ավարտված Ժնևյան բանակցություններում, բարդություններ էին ներկայացնում համաձայնության գալու համար ընդդիմադիր խմբերի պատրաստակամությունը».-հավելել է  Զախարովան:

Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը նվիրված Ժնև-4 բանակցությունները մեկնարկել են փետրվարի 23-ին՝ Շվեյցարիայում: Սիրիայի կառավարության պատվիրակությունը ներկայացրել է Բաշշար Ալ-Ջաաֆարին, իսկ ընդդիմադիրների պատվիրակությանը ՝ Նասր Ալ-Հարիրին:

Սիրիայի իրավիճակի կապակցությամբ մտահոգություն հայտնելով, մարիա Զախարովան ասել է.-«Սիրիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ, ծավալվել են ահաբեկչական խմբավորումների գործողությունները: ՌԴ ԱԳ նախարարության խոսնակը նաև կարևորել է Աստանայի բանակցությունների գործընթացի շարունակման համար Մոսկվայի պատրաստակամությունը»: