Դի Միստուրան սիրիական կողմերին հրավիրեց մասնակցելու Ժնև-5 բանակցություններին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56320-Դի_Միստուրան_սիրիական_կողմերին_հրավիրեց_մասնակցելու_Ժնև_5_բանակցություններին
Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը հինգշաբթի վաղ առավոտյան սիրիական կողմերին հրավիրեց մարտի 23-ին մասնակցելու Ժնևում կայանալիք բանակցություններին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 09, 2017 07:36 Asia/Tehran
  • Դի Միստուրան սիրիական կողմերին հրավիրեց մասնակցելու Ժնև-5 բանակցություններին

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը հինգշաբթի վաղ առավոտյան սիրիական կողմերին հրավիրեց մարտի 23-ին մասնակցելու Ժնևում կայանալիք բանակցություններին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Ստեֆան Դի Միստուրան, ով Ժնևում Սիրիայի խաղաղության վերջին բանակցությունների մասին զեկուցելու նպատակով մասնակցել էր ԱԽ նիստին, ասել է. «Սիրիայի ճգնաժամում բախվող բոլոր կողմերին կոչ եմ անում հրաժարվել   ճգնաժամի կարգավորման  ռազմական լուծումներից»:

Սիրիայի ճգնաժամի կարգավորման նպատակով Ժնև-4 բանակցությունները մեկնարկեցին փետրվարի 23-ին` Շվեյցարիայում: Բանակցություններում Սիրիայի կառավարության պատվիրակությունը գլխավորում էր Բաշար Ալ-Ջաըֆարին, իսկ ընդդիմության պատվիրակությունը՝ Նասեր Ալ-Հարիրին: Բանակցություններն ավարտվեցին մարտի 3-ին:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը 2016 թվականի հունվարին, փետրվարին ու ապրիլին Ժնևում կայացած բանակցությունների նախկին երեք փուլերում չկարողացավ բանակցության մեկ սեղանի շուրջ համախմբել սիրիական ընդդիմադիր խմբերի ներկայացուցիչներին: