Աստանայի բանակցությունները` Ժնևում սիրիական երկխոսության մեկնակետ
(last modified Sun, 12 Mar 2017 04:06:40 GMT )
Մարտ 12, 2017 07:36 Asia/Tehran
  • Աստանայի բանակցությունները` Ժնևում սիրիական երկխոսության մեկնակետ

ԱԽ-ն հայտարարել է, որ Աստանայի բանակցությունները Ժնևյան բանակցությունների վերսկսման համար ենթահող են ստեղծել:

Համաձայն «Փրես Թի Վի»-ի հաղորդման, ՄԱԿ-ի ԱԽ-ը մի հաղորդագրությամբ նշել է. «Քաղաքական երկխոսության շարունակումը հնարավոր դարձավ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի բանակցությունների արդյունքում ձեռք բերված հրադադարի շնորհիվ»:

ԱԽ-ը նաև գոհունակություն է հայտնել Ժնևում ՄԱԿ-ի հովանավորությամբ կազմակերպված բանակցությունների վերջին շրջանում ձեռք բերված արդյունքներից:

ՄԱԿ-ի ԱԽ-ն այս հաղորդագրության մեկ այլ բաժնում սիրիայում բախվող կողմերին բանակցությունների  առաջիկա շրջանին կառուցողական ու առանց նախապայմանի մասնակցության կոչ է արել:

Միջազգային այս կառույցը հաղորդագրության մեջ նաև ընդգծել է Սիրիայում հրադադարի լիարժեք պահպանման անհրաժեշտությունը:

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրան ավելի վաղ ասել էր, որ Սիրիայում բախումներ սկսվելուց ի վեր, մինչև 2016 թվականի օգոստոս ամիսն այդ երկրում ավելի քան 400 հազար մարդ է զոհվել:

Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի հովանավորությամբ Աստանայի բանակցությունների առաջին շրջանը կայացավ հունվարի 23-ին և 24-ին: Սիրիայում բախվող կողմերը փետրվարի 15-ին և 16-ին մասնակցեցին բանակցությունների երկրորդ շրջանին:

Ի դեպ, ՄԱԿ-ի բանակցությունների չորրորդ շրջանը փետրվարի 23-ին և մարտի 3-ին կայացավ Շվեյցարիայի Ժնև քաղաքում և որոշված է, որ այդ բանակցությունները վերսկսվեն մարտի 23-ին: