ՄԱԿ-ը Եմենի պատերազմում երեխաների կորստի մասին զեկույց է հրապարակել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56920-ՄԱԿ_ը_Եմենի_պատերազմում_երեխաների_կորստի_մասին_զեկույց_է_հրապարակել
ՄԱԿ-ը հայտարարել է, որ Եմենի դեմ Արաբիայի հարձակումներն սկսվելուց ի վեր, վերջին երկու տարիների ընթացքում այդ երկրում զոհվել են ավելի քան 1500 երեխաներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2017 02:12 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը Եմենի պատերազմում երեխաների կորստի մասին զեկույց է հրապարակել

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Եմենի դեմ Արաբիայի հարձակումներն սկսվելուց ի վեր, վերջին երկու տարիների ընթացքում այդ երկրում զոհվել են ավելի քան 1500 երեխաներ:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` ՄԱԿ-ի գործակալությունները հայտարարել են, որ երկու տարի առաջ Եմենի դեմ Արաբիայի հարձակումները սկսվելուց հետո, այդ երկրում զոհվել է շուրջ 7700 մարդ, այդ թվում` 1564 երեխա:

Զոհերից 1022-ը եղել են տղաներ, իսկ 478-ը՝ աղջիկներ:

Նույն ժամանակամիջոցում վիրավորվել են 1801 տղաներ ու 649 աղջիկներ և 1572 տղա երեխաներ ծառայեցվել են որպես զինվորներ:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Մանուկների հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել էր, մինչև մարտի 10-ը Եմենում զոհվել են 1546 երեխաներ, ևս 2450-ը  հաշմանդամ են դարձել:

Անցած տարի ՄԱԿ-ը Եմենոմ մանկասպանության պատճառով մանուկների իրավունքները ոտնահարողների ցուցակում ներառեց Արաբիայի անունը, սակայն որոշ  ժամանակ անց Ռիադի գործադրած ճնշումների դիմաց հանձնվելով, այդ երկրի անունը հանեց ցուցակից: Մինչ այս տարածաշրջանում մանկասպանի կոչում է ստացել նաև Սիոնիստական ռեժիմը: