Արաբագետը մարտավարական փոփոխություններ է տեսնում ԻՊ-ի գործողություններում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i57290-Արաբագետը_մարտավարական_փոփոխություններ_է_տեսնում_ԻՊ_ի_գործողություններում
Սիրիայում 6 տարվա հակամարտության հետևանքով սպանվել է մոտ 320 հազար մարդ, իսկ 150 հազար մարդ անհայտ կորել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող, արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2017 08:20 Asia/Tehran
  • Արաբագետը մարտավարական փոփոխություններ է տեսնում ԻՊ-ի գործողություններում

Սիրիայում 6 տարվա հակամարտության հետևանքով սպանվել է մոտ 320 հազար մարդ, իսկ 150 հազար մարդ անհայտ կորել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող, արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Այս անկանխատեսելի և անվերահսկելի իրավիճակում մեկ բան է պարզ, որ 2017 թվականին չի հանգուցալուծվի այս հակամարտությունը, քանզի Սիրիայում դեռևս կան բազմաթիվ հարցեր, որոնք լուծումներ են պահանջում՝ սկսած ԻԼԻՊ-ից մինչև քրդական գործոն»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով`«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը փոխում է իր մարտավարությունը:

«Ահաբեկիչները փորձում են  խոշոր քաղաքներից դուրս գալ  և պարտիզանական կռիվների միջոցով շարունակել պայքարը: Նրանց վերջնական ոչնչացման մասին դեռևս վաղ է խոսելը: Կարծում եմ, որ ԻԼԻՊ-ի վերջնական ջախջախումը կլինի ոչ թե Սիրիայում, այլ Իրաքում»,- ասաց Գրիգորյանը և հավելեց, որ Իրաքի հինգ քաղաք գտնվում է ԻՊ վերահսկողության ներքո:

Սիրիական հակամարտությունը սկսվել է 2011 թվականի մարտի 15-ին: 2016 թվականի փետրվարի 27-ից գործում է հրադադար, որը չի վերաբերում այն խմբավորումներին, որոնք ՄԱԿ-ի կողմից ճանաչվել են ահաբեկչական։

 

lratvakan.am/