ԱՄՆ-ն նոր զինտեխնիկա է տեղակայում Սիրիայում
ԱՄՆ-ն նոր զինտեխնիկա և ցամաքային ուժի անդամ 1000 զորայիններ է տեղակայում Սիրիայում:
«Սպուտնիկ» լրատվական գործակալությունը, հղում կատարելով Սիրիայի ժողովրդավարական միություն կուսակցության մի անդամի հաղորդել է, որ Պենտագոնը մտադիր է ցամաքային ուժի անդամ 1000 նոր զորայիններ տեղակայել Սիրիայում, որոնք Ռաքքա քաղաքի ազատագրման գործողության ընթացքում պիտի օգնեն Սիրիայի Ժողովրդավարական միություն կուսակցության ուժերին:
Իր ինքնությունը բացահայտել չցանկացած այս անձը հավելել է. «ԱՄՆ-ն մեծ քանակությամբ զենք ու զինտեխնիկա, այդ թվում տանկ, զրահապատ ինքնագնացներ, հրթիռներ, հեռադիտակով հրացաններ, հրասանդ ու տարբեր տեսակի այլ սպառազինություն է առաքել այս տարածաշրջան»:
Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ քննադատել էր Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը: