Դամասկոս. Թուրքիան, Արաբիան ու Կատարը մասնակից են Սիրիայի ահաբեկչական հարձակումներին
Սիրիայի ԱԳ նախարարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ու Անվտանգության խորհրդի նախագահին հղած երկու առանձին նոտաներում Դամասկոսում ու Սիրիայի այլ տարածքներում «Ջեբհաթ-ալ-Նուսրա»-ի ու նրա դաշնակից այլ խմբերի ահաբեկչական հարձակումների նպատակը Ժնևյան բանակցությունների վրա ազդելն ու Աստանայի բանակցությունների ձախողումն է համարել:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է. «Ձեռք բերված տեղեկությունները վկայում են ահաբեկչական այդ հարձակումներին Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Կատարի անվտանգության ծառայությունների մասնակցության մասին»:
«Դամասկոսն Անվտանգության խորհրդից ու ՄԱԿ-ից պահանջում է կատարել ահաբեկչության պայքարի և Դամասկոսի մերձակայքում ու Սիրիայի այլ տարածքներում ահաբեկչական խմբերի միջոցով իրականացված ոճրագործական քայլերի կապակցությամբ իր պարտականությունը»,-նշված է Սիրիայի ԱԳ նախարարության հղած նոտաներում:
Վերջին օրերին Դամասկոսն ու Սիրիայի այլ տարածքներն ահաբեկչական հարձակումների ու պայթյունների հավելման ականատես են եղել: