ՄԱԿ.«Դամասկոսի շրջակայքի ժողովրդի կյանքը վտանգված է»
Մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդականն ասել է.«Դամասկողի շրջակայքում տեղի ունեցող պատերազմի պատճառով, ավելի քան 300 հազար խաղաղ քաղաքացիներ զրկված են մնում մարդասիրական օգնություններից»:
Վկայակոչելով Սքայ Նյուզին, ԻՌՆԱ-ն հաղորդում է, որ Յան Իգլանդը նշել է.«Այդ մարդկանց կյանքը կախված է մեր մարդասիրական օգնություններից և եթե չկարողանանք մտնել այդ տարածք.նրանք սովի կմատնվեն»:
«Ահաբեկիչների հսկողության տարածքներից ստացած հաղորդումներից պարզվում է, որ ընդդիմադիր խմբերը թույլ չեն տալիս մարդասիրական օգնություններ հասցնել Դամասկոսի շրջակայքի բնակիչներին»,- ասել է Իգլանդը:
Նա կոչ է արել դադարեցնել պատերազմը և մարդասիրական օգնություններ հասցնել ժողովրդին:
Հատկանշական է, որ հինգշաբթի օրը Սիրիայի ԱԳ նախարարությունը ՄԱԿ-ին և ԱԽ-ին հղած առանձին նամակներում նրանց կոչ է արել պատերազմի դադարեցման հարցով կատարել իրենց պարտականությունը և դատապարտել Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի անմարդկային քայլերը: