ՄԱԿ-ը մտահոգված է Բահրեյնում տիրող իրավիճակի կապակցությամբ
Բահրեյնում ինտենսիվորեն ոտնահարվում են մարդու իրավունքները, ինչի կապակցությամբ մտահոգություն է հայտնել ՄԱԿ-ը:
«Ալ-Մայադին» ՀԸ-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հախն ասել է.«Կազմակերպությունը Բահրեյնի կառավարությունից պահանջում է ազգային երկխոսության իրագործման և փոխվստահություն ստեղծելու նպատակով, քայլեր անել երկրում խաղաղության ու անվտանգության հաստատման ուղղությամբ»:
«ՄԱԿ-ը պահանջում է հետաքննություն անցկացնել՝ Բահրեյնում ցուցարարների սպանության մասին մանրամասներ պարզելու համար». ավելարել է Ֆարհան Հախը:
Անցյալ շաբաթվա ընթացքում Ալե-Խալիֆայի ռեժիմի անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ բահրեյնցի պատանու սպանությունից հետո, միջազգային հանրությունը քննադատել է Բահրեյնի ռեժիմին: