Եգիպտոսում 3 ամսով արտակարգ դրություն է սահմանվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i58906-Եգիպտոսում_3_ամսով_արտակարգ_դրություն_է_սահմանվել
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին երկրում երեք ամիս ժամկետով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2017 05:43 Asia/Tehran
  • Եգիպտոսում 3 ամսով արտակարգ դրություն է սահմանվել

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին երկրում երեք ամիս ժամկետով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել։

Հիշեցնենք, որ կիրակի երկու ղպտիական եկեղեցիներում տեղի ունեցած պայթյուններից զոհվել է ավելի քան 40 մարդ:

Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, առաջին պայթյունի ժամանակ զոհվել է քրիստոնեական Ծաղկազարդի տոնի կապակցությամբ Տանտա քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցի ժամանած 27 ուխտավոր, ևս 16 մարդ զոհվել է Ալեքսանդրիայում Սուրբ Մարկոսի եկեղեցում տեղի ունեցած պայթյունի ժամանակ:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:

Tert.am