Ռուսաստանն ԱՄՆ-ին է տրամադրել Սիրիայում հրադադարին միացած խմբավորումների ցուցակը
Փետրվար 28, 2016 08:32 Asia/Tehran
Ռուսաստանն ԱՄՆ-ին է տրամադրել 6111 անձանցից և 74 բնակավայրերից բաղկացած ցուցակ, որոնք միացել են Սիրիայում զինադադարի ռեժիմի հաստատմանը: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Միացյալ Նահանգների ներկայացուցիչներին է ուղարկվել զինված խմբերի ցուցակ՝ ընդհանուր թվով վեց հազար մեկ հարյուր տասնմեկ անձինք, որոնք կպահպանեն Սիրիայում հաստատված հրադադարի ռեժիմն, ինչպես նաև 74 քաղաքների և տարածաշրջանների ցանկ, որտեղ հարվածները պետք է բացառվեն», - ասել է նա:
armedia.am
29/2/2016
Պիտակ