Սիրիայում «սարին» տեսակի գազ է կիրառվել
Ըստ «Euronews» գործակալության հաղորդման՝ ՄԱԿ -ի միջազգային անկախ հետաքննող հանձնաժողովի նախագահ Պաոլո Սերջիո Պինհեիրոն հայտարարել է.«Ապրիլի չորսին Սիրիայի Իդլիբ նահանգի Խան Շեյխունի շրջանի վրա հարձակման ընթացքում, սարինի գազ է կիրառվել»:
«Իդլիբում զոհերի մեծ մասի մահվան պատճառը եղել է քիմիական զենքերի կիրառումը».ավելացրել է Պաոլո Սերջիո Պինհեիրոն:
Նա նաև զգուշացրել է Սիրիայում բախումների հետևանքով զոհերի թվի բարձրացման կապակցությամբ:
Թեև Սիրիայի կառավարությունը 2014 թվականին ՄԱԿ-ի և քիմիական զենքերի արգելման կազմակերպությանն է հանձնել իր քիմիական զինանոցի զենքերը, սակայն ապրիլի 7-ին Խան Շեյխունի դեմ քիմիական հարձակման պատճառաբանությամբ, Վաշինգտոնը 59 հրթիռներ արձակեց Սիրիայի տարածքում գտնվող Ալ-Շաիրաթ ավիաբազայի կողմը:
Որոշ աղբյուրներ հաղորդել են, որ Խան շեյխունի դեմ հարձակման գործում մասնակցել են նաև ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի և Արաբիայի հետախուզական կազմակերպությունները: