Հանդիպել են Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի վարչապետը
ԻԻՀ ԱԳ նախարարն Իսլամաբադում հանդիպել է Պակիստանի վարչապետ Մոհամմեդ Նավազ Շարիֆի հետ: Զրուցակիցները քննարկել են տարբեր , մասնավորապես անվտանգության ոլորտի հետ կապված հարցեր:
Մայիսի 3-ի առավոտյան Մոհամմեդ Ջավադ Զարիֆի գլխավորած քաղաքական, ռազմական ու անվտանգության բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ: Այցի նպատակն է իրանցի սահմանապահ ուժերի զոհվելու պատճառ դարձած երկու երկրի սահմանին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հարցի քննարկումը:
Պակիստանի ներքին գործերի նախարար Չաուդհրի Նիսար Ալի Խանի հետ հանդիպման ընթացքում, նախարար Զարիֆը պահանջել է ահաբեկչության դեմ պայքարի հարցում կտրուկ քայլեր ձեռնարկել: Պակիստանի վարչապետի հետ Իրանի ԱԳ նախարարի տեսակցությունը կայացել է այդ հանդիպումից հետո:
2017 թվականի ապրիլի 26-ին Իրան-Պակիստան սահմանային զրո կետում ահաբեկիչների դարանակալ գործողության հետևանքով նահատակվեցին Իրանի Սիսթան և Բալուչեսթան նահանգի «Միր Ջավե» սահմանային կետի 10 սահմանապահներ, որոնք պարեկություն էին կատարում տարածքում: Վիրավոր սահմանապահներից մեկը Պակիստան էր տեղափոխվել:
Հարձակման պատասխանատվությունը ստանձել է «Ջեյշ-օլ-զոլմ» թաքֆիրական խումբը: