Պարենի համաշխարհային ծրագիրը նախազգուշացումը է Եմենի ԱԼ-Հադիդե նավահանգստի փակման մասին
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր ՊՀԾ-ն նախազգուշացրել է Եմենի արևմուտքում Ալ-Հադիդիե նավահանգստի փակման ողբալի հետևանքների մասին:
Ալ-Ալամ լրատվական գործակալության հաղորդմամբ, անդրադառնալով Եմենի դեմ կիրառված տնտեսական շրջափակման քաղաքականությանը և դրա հետևանքով այդ երկրում սպասվող սովինմ ՄԱԿ-ի ՊՀԾ-ի տնօրեն Դեյվիդ Բիսլին շեշտել է.«Եմենի Ալ-Հադիդե նավահանգստի փակվելու հետևանքով ողբալի իրավիճակ է առաջանալու»:
ՊՀԾ-ն հայտարարել է.«Եմենում այս կառույցի 1 մլրդ. 200 մլն. դոլար արժողությամբ նախագծի գործադրումը եմենցիների կարիքները հոգալու համար բավարար չէ»:
ՄԱԿ-ի հայտարարության համաձայն` 17մլն եմենցիներ պարենային անհապաղ աջակցության կարիք ունեն:
Ալ-Հադիդեն Եմենի կարևորագույն նավահանգիստն է: Եմենի պարենային և դեղորայքի բեռնվածքների 80 տոկոսը երկիր է մտնում այդ նավահանգստի ճանապարհով: