Ալե Խալիֆայի զորայինները հարձակվել են Բահրեյնի Ալ-Դերազ շրջանի վրա
Բահրեյնի Ալ-Դերազ շրջանում Ալե Խալիֆայի զորայինները հարձակվել են շիա ավագ հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի աջակիցների հավաքի վրա: Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ: Այս մասին են հայտնել Բահրեյնի աղբյուրները:
Մայիսի 23-ին, այն բանից հետո, երբ Բահրեյնի դատարանը կայացրել է Շեյխ Իսա Ղասեմի վերաբերյալ իր վճիռը, այդ ռեժիմի արաքը դատապարտելու նպատակով, բահրեյնցիները ծավալուն ցույցեր են անցկացրել:
Ալ-ալամ գործակալության հաղորդմամբ, Ալե Խալիֆայի զորայինները գրոհել են Ալ-Դերազ շրջանի ցուցարարների վրա: Բախման հետևանքով զոհվել է մեկ մարդ և 100 մարդ վիրավորվել է:
Հարձակման ժամանակ Բահրեյնի զորայինները կիրառել են գազ և կապարագնդիկ: Հաղորդումները վկայում են վիրավորների թվի ավելացման մասին:
Կիրակի օրը Ալե Խալիֆայի ռեժիմը Շեյխ Իսա Ղասեմին դատապարտել է մեկ տարվա ազատազրկման և սեփականության առգրավման, ինչը ժողովրդական բողոքի ալիք է առաջացրել: