Սաուդցի զորայինները հարձակվել են Սաուդյան Արաբիայի արևելյան շրջանի ժողովրդի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i62728-Սաուդցի_զորայինները_հարձակվել_են_Սաուդյան_Արաբիայի_արևելյան_շրջանի_ժողովրդի_վրա
13-րդ հաջորդական օրը, կիրառելով պատերազմական փամփուշտներ և ռակետներ, Սաուդյան Արաբիայի զորայինները հարձակվել են Սաուդյան Արաբիայի արևելքում գտնվող Ալ-Աավամիե քաղաքի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 23, 2017 13:53 Asia/Tehran
  •   Սաուդցի զորայինները հարձակվել են Սաուդյան Արաբիայի արևելյան շրջանի ժողովրդի վրա

13-րդ հաջորդական օրը, կիրառելով պատերազմական փամփուշտներ և ռակետներ, Սաուդյան Արաբիայի զորայինները հարձակվել են Սաուդյան Արաբիայի արևելքում գտնվող Ալ-Աավամիե քաղաքի վրա:

Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ, երեքշաբթի օրը, հարձակվելով Ալ-Աավամիե քաղաքի վրա, արաբ զինվորները հրդեհել են քաղաքի բնակարանները և ոչնչացրել բնակարանների կահույքն ու գույքը: Հարձակումների ընթացքում վիրավորվել են խաղաղ քաղաքացիներ:

Գրոհից հետո Սաուդյան Արաբիայի մի խումբ քաղաքացիներ  անհետացել են: Անցած տարվա փետրվարից Ալ-Աավամիեյում գտնվող Ալ-Մասուրե գյուղի վերանորոգման պատրվակով, այդ շրջանի բնակիչներին քշում են իրենց բնակարաններից:

2011թ. ի վեր, Սաուդյան Արաբիայի արևելյան շրջանում մեծ թվով հակասաուդական ցույցեր են տեղի ունեցել: Այդ ցույցերի ընթացքում զոհվել և վիրավորվել են տասնյակ մարդիկ: