Լարիջանի.«Ռիադը ահաբեկչության արտահանման կենտրոն է»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i62740-Լարիջանի._Ռիադը_ահաբեկչության_արտահանման_կենտրոն_է
Անդրադառնալով ԱՄՆ նախագահի Սաուդյան Արաբիա կատարած այցին, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Ռիադը ահաբեկչության արտահանման կենտրոն է»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 23, 2017 18:53 Asia/Tehran

Անդրադառնալով ԱՄՆ նախագահի Սաուդյան Արաբիա կատարած այցին, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Ռիադը ահաբեկչության արտահանման կենտրոն է»:

 Իսլամական խորհրդարանի այսօրվա դռնբաց նիստում, Ալի Լարիջանին  Ռիադում վերջերս անցկացված համաժողովի մասին ասել է.«Սաուդցիները և ամերիկացիներն այն դեպքում են ահաբեկչության դեմ պայքարի ջատագովների դերում հանդես գալիս, երբ իրենք նշանակալի դեր ունեն ահաբեկչական խմբավորումների ստեղծման գործում»:

«Կասկած չկա,որ ԻԼԻՊ, Ալ Նուսրայի ճակատ և տասնյակ այլ ահաբեկչական խմբավորումներ ստեղծվել են սաուդցիների և տարածաշրջանի որոշ փոքր երկրների օգնությամբ ու հովանավորվել են նրանց կողմից», հավելել է Լարիջանին: 

Նշելով,որ  Սաուդյան ռեժիմը Իսրայելի դեմ մղվող ցանկացած մարտում պատրաստ չի եղել ինչ-որ քայլ անել կամ զոհողության գնալ,  Լարիջանին հստակեցրել է.«Ցավալի է,երբ մի  իսլամական երկիր Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարող  արաբական դիմադրության երկու խմբերի՝ «Հեզբոլլահ»-ին և ՀԱՄԱՍ-ին ներկայացնում է,  որպես ահաբեկիչներ»: