Սիրիայի բանակը Հոմս քաղաքում հայտնաբերել է ամերիկյան և իսրայելական սպառազինություն
Սիրիայի բանակի ստորաբաժանումները ուրբաթ օրը Հոմս քաղաքի Ալ-Ուաար քաղաքամասում հայտնաբերել են ամերիկյան և իսրայելական արտադրության սպառազինություն:
«ՍԱՆԱ» լրատվական կայքի հաղորդման համաձայն, Սիրիայի բանակի ստորաբաժանումները Հոմս քաղաքում հայտանաբերել են մեծ քանակությամբ Կոբրա, Լավ, Գրադ և RPG հրթիռներ և այլ տեսակի ծանր և թեթև զենքեր:
Վերջին օրերին հայտնաբերվել է ականապատ մի մեքենա և քիմիական նյութերով մեկ այլ բեռնատար:
Անցյալ շաբաթ Հոմս քաղաքի Ալ-Ուար քաղաքամասից տարհանվել են հարյուրավոր ահաբեկիչներ և նրանց ընտանիքները:
2014 թ.-ին հայտարարված հրադադարի ժամանակ ահաբեկիչները հետ էին նահանջել Հոմս քաղաքի բնակավայրերից, սակայն Ալ-Ուար քաղաքամասի որոշ հատվածները նրանց վերահսկողության տակ էին մնացել:
Հոմսը Սիրիայի երրորդ մեծ քաղաքն է: