Սաուդյան Արաբիայի դատարանը 14 շիա երիտասարդի դատապարտել է մահապատժի
Ալե Սաուդի ռեժիմի դատարանը մայրաքաղաք Ռիադում Ղաթիֆի շիաբնակ շրջանի 14 երիտասարդների դատապարտել է մահապատժի:
Լիբանանյան Ալ-Մենար լրատվական կայքը հաղորդել է.-«Երիտասարդները մեղադրվել են 2014 թ.-ին կայացած ցույցերին մասնակցելու մեջ»:
Հաղորդման համաձայն՝ ահաբեկչության հարցերով քրեական դատարանում քննարկվել է երիտասարդների գործը: Մեղադրյալները զրկված են եղել փաստաբանից: Իսկ խոստովանություն անելու համար, նրանք ենթարկվել են խոշտանգման:
Խոսքի ազատությունը ճնշելու նպատակով, Սաուդյան Արաբիայի ռեժիմի պաշտոնյաները քաղաքացիներին մեղադրում են ահաբեկչության մեջ և ծանր պատիժներ են սահմանում նրանց դեմ:
2011 թ.-ից ի վեր Սաուդյան Արաբիայի արևելյան տարածքների, հատկապես Ղաթիֆի շրջանի բնակիչները բողոքի ցույցեր են անցկացրել Սաուդյան ռեժիմի բռնությունների դեմ: