Շեյխ Իսա Ղասեմի դեմ Բահրեյնի ցուցական դատարանի վճիռն ամոթի խարան է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i63140-Շեյխ_Իսա_Ղասեմի_դեմ_Բահրեյնի_ցուցական_դատարանի_վճիռն_ամոթի_խարան_է
Բահրեյնի Ալ-Վեֆաղ իսլամական հավաքականության գլխավոր քարտուղարը բանտից հղած ուղերձում այդ երկրի բարձրաստիճան հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի դեմ Բահրեյնի ցուցական դատարանի արձակած վճիռը անարդար քայլ և Բահրեյնի ժողովրդի դեմ ծրագրված հարձակում համարեց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2017 03:29 Asia/Tehran
  • Շեյխ Իսա Ղասեմի դեմ Բահրեյնի ցուցական դատարանի վճիռն ամոթի խարան է

Բահրեյնի Ալ-Վեֆաղ իսլամական հավաքականության գլխավոր քարտուղարը բանտից հղած ուղերձում այդ երկրի բարձրաստիճան հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի դեմ Բահրեյնի ցուցական դատարանի արձակած վճիռը անարդար քայլ և Բահրեյնի ժողովրդի դեմ ծրագրված հարձակում համարեց:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության կիրակի օրը կատարած հաղորդման համաձայն, անհիմն մեղադրանքներով բանտում գտնվող Շեյխ Ալի Սալմանը Շեյխ Իսա Ղասեմի առողջության կապակցությամբ պատասխանատու համարելով Բահրեյնի ռեժիմին, ընդգծել է. «Այն որ այդ այս բարեպաշտ հոգևորականն ի տես աշխարհի գտնվում է կալանքի տակ մեջ ու նրա ազատությունը խլվում է, ամոթալի է»:

Ալե Խալիֆայի ռեժիմը կիրակի օրը մեկ տարվա ռազմական ազատազրկման ու գույքի բռնագանձման դատապարտեց Շեյխ Իսա Ղասեմին, ինչը հանգեցրեց Բահրեյնում ժողովրդական բողոքների: Բահրեյնի անվտանգության ու ոստիկանության ուժերը հալածելով բողոքարարներին, սպանեցին նրանցից մի քանիսին ու վիրավորեցին ավելի քան 280 հոգու:

Ալե Խալիֆայի զորայինները երեքշաբթի օրը ներխուժելով Մանամայի «Ալ-Դորազ»-ի տարածք սպանեցին 5 և վիրավորվեցին հարյուրավոր բողոքարարների: