Օբրայն. Եմենը գտնվում է լիարժեք փլուզման սեմին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i63310-Օբրայն._Եմենը_գտնվում_է_լիարժեք_փլուզման_սեմին
ՄԱԿ-ի հումանիտար հարցերով պատասխանատուն նշել է, որ Եմենի ժողովուրդը պատերազմի, սովի ու մահաբեր հիվանդությունների դեմ հանդիման է կանգնած: Նա ասել է . «Այս երկիրը գտնվում է լիարժեք փլուզման սեմին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2017 03:13 Asia/Tehran
  • Օբրայն. Եմենը գտնվում է լիարժեք փլուզման սեմին

ՄԱԿ-ի հումանիտար հարցերով պատասխանատուն նշել է, որ Եմենի ժողովուրդը պատերազմի, սովի ու մահաբեր հիվանդությունների դեմ հանդիման է կանգնած: Նա ասել է . «Այս երկիրը գտնվում է լիարժեք փլուզման սեմին»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ստեֆան Օբրայնը երեքշաբթի օրը  ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում ընդգծել է. «Աշխարհը Եմենում ճգնաժամի լուռ ականատեսն է»:

ՄԱԿ-ի հումանիտար հարցերով պատասխանատուն ընդգծել է, որ ժամանակ է վերջ տալ  սննդային տեսակետից աշխարհում արտակարգ ամենածանր պայմաններին: Նրա խոսքերով. « Եմենը պետք է վերադարձնել գոյատևման ընթացքի մեջ»:

Ստեֆան Օբրայնի խոսքերն արտացոլում են Եմենը ճգնաժամից հեռացնելու և այդ երկրի երկամյա պատերազմին վերջ տալու համար լուրջ բանակցություններ սկսելու ուղղությամբ Սաուդյան ռեժիմի վրա ճնշում գործադրելու հարցում ԱԽ-ի անկարողության պատճառով նրա հուսալքությունը:

Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի ռազմական ոտնձգությունը 11 հազար եմենցիների զոհվելուց, տասնյակ հազարավոր մարդկանց վիրավորվելուց, միլիոնավոր ուրիշների տարհանվելուց ու այդ երկրի ենթակառույցների ոչնչացումից բացի այլ արդյունք չի ունեցել:

Սաուդյան Արաբիայի ռազմական ոտնձգությունը նաև սննդամթերքի ու դեղորայքի խիստ պակասություն է առաջացրել Եմենում, որի արդյունքում բազմաթիվ հիվանդություններ են տարածվել այդ երկրում: