Ռամազան ամսին Բահրեյնի Ալ-Դերազ շրջանում ուրբաթօրյա աղոթքների անցկացման արգելքը
Ռամազան բարեբաստիկ ամսվա առաջին ուրբաթ օրը, Բահրեյնի անվտանգության ուժերն արգելել են ուրբաթօրյա հավաքական աղոթք անցկացնել Մանամայի Ալ-Դերազ շրջանում:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդմամբ, Ռամազան բաերբաստիկ ամսվա առաջին ուրբաթ օրը, բահրեյնցի աղոթարարների ուրբաթօրյան հավաքական աղոթքի անցկացումը անվտանգության ուժերի կողմից արգելվելուց հետո, մուսուլմաններն անհատական կարգով աղոթք են կատարել Ալ-Դերազ շրջանի Իմամա Սադեղի անվան մզկիթում:
Միևնույն ժամանակ, Ալ-Դերազ շրջանի բնակիչները ցույց են անցկացրել և կարգախոսներ են վանկարկել ցույց տալու համար, որ հավատարիմ են այդ տարածաշրջանի արյունալի սպանությունների հետևանքով զոհվածներին ու դատապարտում են այդ սպանությունները:
2017թ. մայիսի 21-ին Բահրեյնի դատարանը Շեյխ Իսա Ղասեմին դատապարտել է մեկ տարվա ազատազրկման և սեփականության առգրավման, որից հետո բահրեյնի անվտանգության ուժերը հարձակվել են Շեյխ Իսա Ղասեմի բնակարանի վրա: