Արգելափակվել է Բահրեյնի ԱԳ նախարարի ինտերնետային էջը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i63604-Արգելափակվել_է_Բահրեյնի_ԱԳ_նախարարի_ինտերնետային_էջը
Բահրեյնի ԱԳ նախարարի ինտերնետային էջն արգելափակող հակերները սպառնացել են այդ երկրի ռեժիմին և Սաուդյան Արաբիային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2017 13:26 Asia/Tehran
  • Արգելափակվել է Բահրեյնի ԱԳ նախարարի ինտերնետային էջը

Բահրեյնի ԱԳ նախարարի ինտերնետային էջն արգելափակող հակերները սպառնացել են այդ երկրի ռեժիմին և Սաուդյան Արաբիային:

«Ալ-Ալամ» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ մի խումբ հակերներ, որոնք ներկայացել են «Մոխթարի գումարտակների ներգործման միավոր» անվամբ, շաբաթ օրն արգելափակել են Բահրեյնի ԱԳ նախարար Խալեդ Բին Ահմեդ Ալե-Խալիֆայի  ինտերնետային էջը: Բահրեյնի ԱԳ նախարարի պաշտոնական էջում, հակերները սպառնալով Բահրեյնի և Արաբիայի ռեժիմներին, հրապարակել են սաուդցի մեծ հոգևորական, նահատակ Նիմեր Բաղեր Նիմերի ելույթներից, տեսանյութեր ու լուսանկարներ: «Մոխթարի գումարտակների ներգործման միավոր» խումբը նաև Բահրեյնի ԱԳ նախարարի էջում գրություններ թողնելով, հայտարարել են.«Մոտ ապագայում կարևոր տեղեկություններ ենք բացահայտելու»:

Բահրեյնի ԱԳ նախարարից բացի, այսօր արգելափակվել էր նաև ԱՄՆ-ում Արաբական միացյալ Էմիրությունների դեսպան Յուսեֆ Ալ-Աթբիայի էլեկտրոնային փոստարկղը: