ԱՄՆ-ն գլխավորում է Եմենի դեմ պատերազմող երկրներին
Եմենի Անսարոլլահ շարժման գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն գլխավորում է Եմենի դեմ ոտնձգություն իրականացնողներին: Նա ասել է. «Այս երկրներն ԱՄՆ-ի դաշնակիցներն են: Դրանց թվում են Արաբիան ու Էմիրությունները»:
Եմենի «Ալ-Մասիրա» հեռուստակայանի հաղորդման համաձայն, այդ երկրի Անսարոլլահ շարժման գլխավոր քարտուղար Աբդոլմալաք Բադրեդդին Ալ-Հուսին կիրակի օրը Սանայում ունեցած ելույթի ժամանակ նշել է, որ ոտնձգիչները Եմենի բոլոր նահանգներում ոճրագործություններ են թույլ տալիս, և եմենական բոլոր խմբերը պետք է պայքարեն այդ երկրների դեմ:
Ընդգծելով թշնամիների դիմաց միասնականության պահպանման և ներքին ճակատի հզորացման անհրաժեշտությունը,Բադրեդդին Ալ-Հուսին հավելել է. «Այդ երկրները փորձում են չարաշահել Եմենում իրենց կողմից ստեղծած իրավիճակը, սակայն հաջողություն չեն ունենալու»:
«Վարձկաններն ապագայում որևէ տեղ չեն ունենալու Եմենում»,-հայտարարել է նա:
Բադրեդդին Ալ-Հուսին նշել է, որ Սիոնիստական ռեժիմն ընդհանուր շահ ունի Ալե Սաուդի հետ: Նա հավելել է. «ՄԱԿ-ն էլ կանգնած է ոտնձգիչների կողքին»: