Իրանի ԱԳ նախարարը տարածաշրջանում իրադարձությունների վերջին զարգացումների շուրջ խորհրդակցություններ է անցկացրել
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Թուրքիայի, Իրաքի, Օմանի և Ինդոնեզիայի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցի միջոցով մտքերի փոխանակում կատարեց տարածաշրջանում իրադարձությունների վերջին զարգացումների շուրջ:
Կատարի հետ Արաբիայի, Էմիրությունների, Բահրեյնի ու Եգիպտոսի հարաբերությունների խզումը Միջին Արևելքի տարածաշրջանի վերջին զարգացումներից է: Այս երկրները, Կատարին մեղադրելով ահաբեկչությունը հովանավորելու, արաբական այլ երկրների ներքին հարցերին միջամտելու, ազգային անվտանգությունը սպառնալու և ահաբեկիչներին ապաստան տալու մեջ, հայտարարել են, թե խզում են Կատարի հետ հարաբերությունները:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն էլ արձագանքելով Պարսից ծոցի տարածաշրջանի որոշ երկրների միջև լարվածությունների սրմանը, հայտարարել է, որ տարածաշրջանի երկրների միջև ծագած տարաձայնությունը միայն հնարավոր է կարգավորել քաղաքական ու խաղաղ միջոցներով և կողմերի միջև երկխոսությամբ: