Իրանի ԱԳ նախարարը տարածաշրջանում իրադարձությունների վերջին զարգացումների շուրջ խորհրդակցություններ է անցկացրել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i63770-Իրանի_ԱԳ_նախարարը_տարածաշրջանում_իրադարձությունների_վերջին_զարգացումների_շուրջ_խորհրդակցություններ_է_անցկացրել
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Թուրքիայի, Իրաքի, Օմանի և Ինդոնեզիայի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցի միջոցով մտքերի փոխանակում կատարեց տարածաշրջանում իրադարձությունների վերջին զարգացումների շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2017 12:12 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարը տարածաշրջանում իրադարձությունների վերջին զարգացումների շուրջ խորհրդակցություններ է անցկացրել

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Թուրքիայի, Իրաքի, Օմանի և Ինդոնեզիայի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցի միջոցով մտքերի փոխանակում կատարեց տարածաշրջանում իրադարձությունների վերջին զարգացումների շուրջ:

Կատարի հետ Արաբիայի, Էմիրությունների, Բահրեյնի ու Եգիպտոսի հարաբերությունների խզումը Միջին Արևելքի տարածաշրջանի վերջին զարգացումներից է: Այս երկրները, Կատարին մեղադրելով ահաբեկչությունը հովանավորելու, արաբական այլ երկրների ներքին հարցերին միջամտելու, ազգային անվտանգությունը սպառնալու և ահաբեկիչներին ապաստան տալու մեջ, հայտարարել են, թե խզում են Կատարի հետ հարաբերությունները:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն էլ արձագանքելով Պարսից ծոցի տարածաշրջանի որոշ երկրների միջև լարվածությունների սրմանը, հայտարարել է, որ տարածաշրջանի երկրների միջև ծագած տարաձայնությունը միայն հնարավոր է կարգավորել քաղաքական ու խաղաղ միջոցներով և կողմերի միջև երկխոսությամբ: