Ասադը մտադիր չէ հրաժարական տալ
Մարտ 02, 2016 07:37 Asia/Tehran
Միայն Սիրիայի քաղաքացիներն իրավունք ունեն որոշել, թե ով պետք է լինի իրենց նախագահը: Այդ մասին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է գերմանական ARD գործակալությանը տված հարցազրույցում: «Ոչ, բնականաբար, ոչ»,- ասել է նախագահը՝ պատասխանելով այն հարցին, թե ինքը մտադիր է արդյոք պաշտոնաթող լինել:
«Դա մեր գործն է, դա Սիրիայի գործն է: Միայն Սիրիայի քաղաքացիներն իրավունք ունեն՝ որոշել, թե ով պետք է լինի իրենց նախագահը»,- ընդգծել է Ասադը: «Իմ քաղաքական ճակատագիրը կախված է միայն սիրիացիների կամքից»,- հավելել է նա:
armedia.am
2/3/2016
Պիտակ