Կատարի ԱԳ նախարարը պատասխանեց Ադել Ալ-Ջոբայրին
Կատարի ԱԳ նախարարը հայտարարեց, որ այդ երկիրը որևէ փոփոխություն չի մտցնելու իր արտաքին քաղաքականության մեջ:
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջոբայրը երեքշաբթի օրը Կատարին կոչ էր արել առաջացած ճգնաժամը կարգավորելու համար վերանայել իր քաղաքականությունը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Կատարի ԱԳ նախարար Մոհամմեդ Բեն Աբդոլռահման Ալե Սանին հինգշաբթի օրն ասել է. «Կատարի իշխանությունները շարունակում են գերադասել դիվանագիտության այլընտրանքը և մերժում են արտաքին քաղաքականության մեջ ցանկացած միջամտություն»:
Նա հավելել է, որ Պարսից Ծոցի տարածաշրջանում հակամարտությունը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը և Թուրքիայի զորայիններն անվտանգության հաստատման համար են մեկնում տարածաշրջան :
«Կատարը սննդամթերքի ապահովման հետ կապված որևէ մտահոգություն չունի: ԻԻՀ-ն պատրաստակամություն է հայտնել ապահովել մեզ անհրաժեշտ սննդամթերքը և այդ նպատակի համար հատկացրել է իր երեք նավահանգիստները»,-հայտարարել է նա: