Զարիֆը Ղազախստանում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i64144-Զարիֆը_Ղազախստանում_հանդիպել_է_ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարի_հետ
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում հանդիպել են Իրանի ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Անտոնիո Գուտերեշը: Այս մասին հայտնել է IRNA լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2017 07:50 Asia/Tehran
  • Զարիֆը Ղազախստանում  հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում հանդիպել են Իրանի ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Անտոնիո Գուտերեշը: Այս մասին հայտնել է IRNA լրատվական գործակալությունը:

Հանդիպման ժամանակ նշելով, որ արաբական երկրների միջև խոր ճգնաժամ է առաջացել, Անտոնիո Գուտերեշն ասել է. «Այս տարաձայնությունների կարգավորման միակ ելքը երկխոսությունն ու բանակցությունն է»: 

Հաստատելով Իրանի իսլամական հանրապետության կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի կետերի իրագործումը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է.«Այս կազմակերպության պաշտոնական դիրքորոշումը ՀԳՀԾ-ի ոգուն ու բովանդակությանն աջակցելն է»: 

Դատապարտելով հունիսի 7-ին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, Անտոնիո Գուտերեշը զորակցություն  է հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին: 

Զարիֆը և Գուտերեշը նաև բանակցել են տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ Սիրիայի , Իրաքի ու Եմենի ճգնաժամի շուրջ: