Եգիպտոսը սկսել է էլեկտրոնային վիզաներ փորձարկել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i64404-Եգիպտոսը_սկսել_է_էլեկտրոնային_վիզաներ_փորձարկել
Եգիպտոսի զբոսաշրջության նախարարությունն ԱԳՆ-ի, ՆԳՆ-ի և ավիացիայի նախարարության հետ մեկնարկում է էլեկտրոնային վիզաների համակարգ մտցնելու փորձարկումը: Այս մասին հայտնում է եգիպտական «Աշ-Շուրուկ» պարբերականը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 12, 2017 09:02 Asia/Tehran
  • Եգիպտոսը սկսել է էլեկտրոնային վիզաներ փորձարկել

Եգիպտոսի զբոսաշրջության նախարարությունն ԱԳՆ-ի, ՆԳՆ-ի և ավիացիայի նախարարության հետ մեկնարկում է էլեկտրոնային վիզաների համակարգ մտցնելու փորձարկումը: Այս մասին հայտնում է եգիպտական «Աշ-Շուրուկ» պարբերականը:

Նշվում է, որ Եգիպտոսը պլանավորել է էլեկտրոնային վիզաների համակարգ մտցնել հունիսի մեկից, սակայն տեխնիկական պատճառներով հետաձգել է այս քայլը:

Եգիպտոսի զբոսաշրջության նախարարի խոսքով՝ այս համակարգի շնորհիվ աշխարհի ցանկացած կետում գտնվող զբոսաշրջիկ հնարավորություն կունենա երկիր մուտք գործելու համար դիմում ուղարկել: Նախարարը նաև նշել է, որ էլեկտրոնային վիզաները հնարավոր կլինի ստանալ և նախապես վճարել դրանց համար ինտերնետ համակարգի միջոցով, որն արագացնում է երկիր մուտք գործելու գործընթացը և անձնագրերի ստուգումն օդանավակայաններում:

Փորձագետները հույս ունեն, որ էլեկտրոնային վիզաների համակարգը զգալիորեն կմեծացնի զբոսաշրջիկների հոսքն այն երկրներից, որոնց քաղաքացիները պետք է նախապես մտածեն Եգիպտոսն այցելելու համար անհրաժեշտ վիզաների մասին:

Tert.am