Հունիս 14, 2017 11:47 Asia/Tehran
  • Եմենի ջրերում խոցվել է սաուդական   նավ

Հունիսի 14-ին Եմենի բանակի ռազմածովային ուժերը հարավ-արևմտյան Թաազ նահանգում, Ալ-Մեխայի ափերին խոցել են սաուդական մի նավ:

Եմենական «Ալ-Մասիրա» հեռուստաընկերության հաղորդման համաձայն ՝ սա արդեն 10-րդ սաուդական նավն է , որը հայտնվում է Եմենի բանակային ուժերի թիրախում:

Եմենից ստացած մեկ այլ լուրի համաձայն, «Փրկեք երեխաներին» ֆոնդը նախազգուշացրել է, որ երկրում խոլերայի համաճարակն դուրս է եկել վերահսկողությունից: Ամեն րոպե խոլերայի հետևանքով մահանում  է մեկ երեխա: Բրիտանական այդ կառույցը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին ևս 300 հազար հոգի վարակվելու է այդ հիվանդությամբ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել էր, որ ապրիլից ի վեր ավելի քան 920 հոգի մահացել է խոլերայի պատճառով : Երկրում գրանցվել է հիվանդության ավելի քան 124 հազար դեպք: 

Պիտակ