Իսրայելի ռեժիմը գիտական փորձեր է իրականացնում եմենցի երեխաների վրա
Իսրայելական մի օրաթերթ գրել է , որ Իսրայելի ռեժիմն առևանգելով եմենցի երեխաներին, նրանց վրա գիտական փորձարկումներ է իրականացնում:
«Իսրայել հիում» օրաթերթի հաղորդմամբ, 40-ականների վերջերին, Սիոնիստական ռեժիմն առևանգել է եմենցի մի խումբ երեխաների և նրանց վրա գիտական փորձարկումներ կատարելու նպատակով, վերջիններիս օկուպացված տարածքներ է տեղափոխել:
Սիոնիստական օրաթերթի հավաստմամբ, բացահայտված տվյալների համաձայն, գիտական փորձարկումների մի մասն իրականացվել է կենդանի երեխաների վրա և առանց նրանց ընտանիքների իմացության: Փորձերի հետևանքով զոհվել է չորս երեխա:
Սիոնիստական օրաթերթի հրապարակած լուսանկարներից մեկում կան մի քանի մերկ երեխաներ , որոնցից մեկի որովայնին գրություններ կան , որոնք ըստ երևույթին, վերաբերում են ուսումնասիրություններին: