Հունիս 17, 2017 17:36 Asia/Tehran
  • Կատարը ՄԱԿ-ից պահանջել է քայլեր ձեռնարկել ՝ երկրի պաշարմանը վերջ դնելու ուղղությամբ

Ժնևում ՄԱԿ-ի նստավայրում Կատարի մարդու իրավուքնների ազգային կոմիտեի նախագահն այդ կազմակերպությունից պահանջել է քայլեր ձեռնարկել ՝ Արաբիայի, Էմիրությունների, Բահրեյնի ու Եգիպտոսի կողմից այդ երկրի պաշարմանը վերջ դնելու ուղղությամբ:

«Ալ-Մայադին» լիբանանյան հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Ժնևում հրավիրված մամուլի ասուլիսում, Ալի Բին Զամիխ Ալ-Մերին ասել է .«Եթե վերջ չդրվի Կատարի պաշարմանը, ապա Դոհան հավանաբար կդիմի միջազգային իրավապահ մարմիններին` փոխահատուցում ստանալու առաքելությամբ և միջազգային կառույցների օգնությամբ կփորձի վերջ դնել երկրի մեկուսացմանը»:

Վերլուծաբանների խոսքերով, ՄԱԿ-ին դիմելը և հարևան երկրների դեմ բողոքելը, վկայում են այն մասին, որ Կատարը որոշել է առավել լուրջ ու խիստ միջոցներ կիրառել Արաբիայի դեմ:

Մեկ այլ լուրի համաձայն, Կատարում լույս տեսնող «Ալ-Շարղ» օրաթերթում, Ֆեյսալ Ղասեմի հոդվածում գրված է , որ ամերիկացիներն իրար դեմ են դուրս բերում  արաբներին ՝ նրանց հարստությունը կողոպտելու նպատակով: 

Պիտակ