Բողոք ընդդեմ Սիոնիստական ռեժիմի կողմից եմենցի երեխաների առևանգման
Եմենական ծագում ունեցող հազարավոր հրեաներ, ի նշան բողոքի վերջին տասնամյակներում եմենցի երեխաների առևանգման դեմ, Սիոնիստական ռեժիմի սարսափելի ծրագրի դեմ ցույց կատարեցին զավթված Երուսաղեմում:
«Ղոդս» լրատվական գործակալությունը հինգշաբթի օրը հղում կատարելով հակասիոնիստական «Մոնոդվիս» կայքէջին հաղորդել է, որ եմենական ծագում ունեցող հազարավոր իսրայելցի հրեաներ, ժամանակ հայտարարել են, որ մի քանի տասնամյակ է, ինչ Իսրայելը գործադրում է եմենցի երեխաների առևանգման ծրագիրը:
Համաձայն այս հաղորդման, ծննդաբերության համար իսրայելցի բժիշկների կողմից կառավարվող հիվանդանոցներ դիմած եմենցի մայրերին ասվում էր, թե նրանց երեխան ծնունդից անմիջապես հետո մահացել է, սակայն նրանց չէին տրամադրում մահացած երեխայի դիակը: Նորածիններն անմիջապես տեղափոխվում էին Իսրայել և հանձնվում արևմտյան ծագում ունեցող և Աշքանազի անունով հայտնի այն սիոնիստ ընտանիքներին, որոնք երեխա ունենալու հնարավորություն չունեին:
Վերջին ամիսներին մի խումբ իսրայելցի ակտիվիստների ջանքերի շնորհիվ, Իսրայելի կառավարությունը պարտավորվեց խոստովանել այդ մասին և բացահայտեց երեխաների առևանգման 3500 դեպքեր: